20:55  ,  23 սեպտեմբերի, 2014

ԱԱ-2014-ի ներդրումները 7.2 միլիարդ դոլար կբերեն Բրազիլիային

Բրազիլիայի պետական գանձարանը 7.2 միլիարդ դոլար հարկային գումարներ կստանա ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության ներդրումների արդյունքում, գրում է ՖԻՖԱ-ի կայքը:

ԱԱ-2014-ի 64 խաղերին այցելել է մոտ 3.429 միլիոն մարդ, ինչը վերջին 20 տարում «Մունդիալների» պատմության լավագույն ցուցանիշն է, եթե չհաշվենք ԱՄՆ-ում կայացած ԱԱ-1994-ը: Մրցաշարի միջին հաճախելիությունը կազմել է 53 592 մարդ: ԱԱ-2014-ում կրկնվել էր նաեւ «Մունդիալների» արդյունավետության ռեկորդը, որը գրանցվել էր 1998-ին Ֆրանսիայում եւ կազմում է 171 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում