18:58  ,  23 սեպտեմբերի, 2014

Ռոբերտ Արզումանյան. Ի զորու ենք դուրս գալ եզրափակիչ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ ղազախական «Ակտոբեի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը խոսել է «Աստանայի» դեմ Ղազախստանի Գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղի մասին:

«Աստանայի» դեմ բարդ խաղ է սպասվում, սակայն մենք տրամադրված ենք հաղթանակի, ինչպես միշտ: Եզրափակիչ դուրս գալու համար մեզ հարկավոր է հաղթանակ, իսկ դրա համար պետք է գոլ խփենք: Հուսով եմ՝ այս մրցավեճում չենք կրկնի նախորդ խաղի վրիպումները:

Ինչ վերաբերում է «Աստանայի»՝ տանը շատ ուժեղ խաղալուն, ապա սեփական խաղադաշտում շատ ուժեղ են «Բարսելոնան», «Ռեալը», «Բավարիան»: «Աստանան» այս տարի ավելացրել է, սակայն մենք, իհարկե, ի զորու ենք դուրս գալ եզրափակիչ: Ցանկանում ենք հաղթել թե՛ Ղազախստանի առաջնությունում, թե՛ Գավաթում»,- Արզումանյանի խոսքը մեջբերում է Sports.kz-ն:

«Ակտոբեի» ու «Աստանայի» միջեւ կիսաեզրափակիչի առաջին խաղն ավարտվել է 1:1 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա «Աստանայի» խաղադաշտում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում