Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալվեց «Սմենային» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով: Միակ գնդակը խփեց Պավել Յակովլեւը:
«Սպարտակի» կազմում վնասվածք է ստացել պաշտպան Սերդար Տասկին, որին փոխարինել է 38-րդ րոպեին փոխարինել է Սալվատորե Բոկետին:
1/8 եզրափակիչում «Սպարտակի» մրցակիցը կլինի «Լուչ – Էներգիա» - «Ռուբին» զույգի հաղթողը:
Ռուսաստանի Գավաթ, 1/16 եզրափակիչ
«Սմենա» - «Սպարտակ»՝ 0:1
Պավել Յակովլեւ, 21
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում