21:11  ,  22 սեպտեմբերի, 2014

Նեյմարի վնասվածքը ծանր չէ

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը Իսպանիայի առաջնության չորրորդ տուրի հանդիպումից հետո բուժզննում է անցել, հաղորդում է կատալոնական թիմի պաշտոնական կայքը։ «Լեւանտեի» հետ խաղում (5։0 հաշվով հաղթել է «Բարսելոնան») Նեյմարը ստացել էր ոտնաթաթի վնասվածք, որը ծանր չէ։ Կպահանջվի ֆիզիոթերապեւտի օգնություն։

Իսպանիայի առաջնության հաջորդ տուրում «Բարսելոնան» կխաղա «Մալագայի» դեմ։ Նեյմարի մասնակցությունը հարցականի տակ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում