17:35  ,  22 սեպտեմբերի, 2014

Ուեյն Ռունի. Մենք շատ էինք սխալվում

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին մեկնաբանել է Անգլիայի առաջնության 5-րդ տուրում «Լեսթերից» կրած պարտությունը։

«Մենք բոլորս շատ հիասթափված ենք, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ խաղի ընթացքում հաղթում էինք 3։1 հաշվով։ Մենք պետք է խաղը հասցնեինք հաղթական ավարտի, դրա համար պետք էր ավելի լավ գնդակ պահել։

«Լեսթերը» շատ էր օգտագործում երկար փոխանցումները եւ մենք չէինք կարողանում դրա դեմ հակախաղ գտնել։ Մի քանի հրաշալի գոլ խփեցինք, բայց ընդհանուր առմամբ, շատ թիմային սխալներ թույլ տվեցինք»,- Ռունիի խոսքը մեջբերում է tribalfootball-ը։

Հիշեցնենք, որ «Լեսթերը» 5։3 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Խաղի ընթացքում «Յունայթեդը» առջեւում էր 3։1 հաշվով, սակայն պաշտպանությունում թույլ տված բազմաթիվ սխալների հետեւանքով բաց թողեց հաղթանակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով