Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակն» իր նոր՝ «Օտկրիտիե Արենա» ստադիոնում ոչ ոքի խաղաց Գրոզնիի «Թերեկի» հետ՝ 1:1: Մինչեւ 90-րդ րոպեն «Թերեկը» բրազիլացի կիսապաշտպան Մաուրիսիոյի գոլի շնորհիվ առջեւում էր հաշվի մեջ, սակայն իսպանացի Խոսե Խուարադոն «Սպարտակին» փրկեց պարտությունից:
Մուրատ Յակինի թիմը խաղում էր առանց վնասվածքից վերականգնվող Արաս Օզբիլիսի եւ Յուրա Մովսիսյանի:
«Սպարտակը» 16 միավորով երրորդն է, իսկ «Թերեկը» հավաքել է 15 միավոր: Առաջատար «Զենիթը» 9 խաղում տարել է նույնքան հաղթանակ:
Ռուսաստանի առաջնություն, 8-րդ տուր
«Սպարտակ» - «Թերեկ»՝ 1:1
Խոսե Խուրադո, 90 – Մաուրիսիո, 14
«Կուբան» - «Ռուբին»՝ 2:1
Դանիլո, 28, Սեկու Օլիսե, 45 – Մաքսիմ Կանուննիկով, 14
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում