18:30  ,  20 սեպտեմբերի, 2014

Սինգապուր. Հեմիլթոնը հաղթեց որակավորման փուլում

«Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնն ամենաուժեղն էր Ֆորմուլա-1-ի Սինգապուրի Մեծ Մրցանակի որակավորման փուլում: Հեմիլթոնի գերմանացի թիմակից Նիկո Ռոզբերգը երկրորդն էր, իսկ «Ռեդ Բուլի» ավստրալացի ավտոարշավորդ Դանիել Ռիկյարդոն եզրափակեց եռյակը:

Ֆորմուլա-1-ի գործող չեմպիոն Սեբաստիան Ֆետելը գրավեց չորրորդ տեղը, իսկ իսպանացի Ֆերնանդո Ալոնսոն՝ 5-րդ:

Սինգապուրի Մեծ մրցանակ   

1. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») - 1:45,681

2. Նիկո Ռոզբերգ («Մերսեդես») - 1:45,688

3. Դանիել Ռիկյարդո («Ռեդ Բուլ») - 1:45,854

4. Սեբաստիան Ֆետել («Ռեդ Բուլ») - 1:45,902

5. Ֆերնանդո Ալոնսո («Ֆերարի») - 1:45,907

6. Ֆելիպե Մասա («Ուիլյամս») - 1:46,000

7. Կիմի Ռայկոնեն («Ֆերարի») - 1:46,170

8. Վալտերի Բոտաս («Ուիլյամս») - 1:46,187

9. Կեւին Մագնուսեն («Մաքլարեն») - 1:46,250

10. Դանիել Կվյատ («Տորո Ռոսո») - 1:47,362

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում