Մադրիդի «Ռեալի» տիտղոսային հովանավոր «Էմիրեյթս» ավիաընկերությունը Արքայական ակումբի «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնի անվանման մեջ իր տեղն ունենալու համար իսպանական ակումբին կվճարի մինչեւ կես միլիարդ եվրո, հաղորդում է Football Espana-ն:
Ավելի վաղ, «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել էր, որ ստադիոնի անվանման մեջ փոփոխություն կլինի՝ նոր ներդրումներ ստանալու նպատակով: Ակումբային ստադիոնի վերակառուցման եւ պարտքերը մարելու համար «Ռեալին» անհրաժեշտ են ֆինանսավորման նոր աղբյուրներ:
1947 թվականին կառուցված, 1982-ին եւ 2001-ին վերակառուցված ստադիոնն ունի 80 հազար տեղ: Այն «Ռեալի» լեգենդար հարձակվող, մարզիչ եւ նախագահ Սանտյագու Բերնաբեուի անունով է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում