17:51  ,  19 սեպտեմբերի, 2014

Արյեն Ռոբեն. Հաջորդ տարի «Մանչեսթեր Յունայթեդը» դարձյալ կխաղա Չեմպիոնների լիգայում

Վան Գալի հետ արդեն մի քանի ամիս չեմ խոսել, բայց շատ ուրախ էի նրա համար,երբ «Մանչեսթե Յունայթեդը» 4։0 հաշվով պարտության մատնեց ՔՊՌ -ին, ասել է Հոլանդիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը:

«Հուսով եմ, որ Վան Գալը կկարողանա հաջողության հասնել Անգլիայում, բայց դրա համար ժամանակ է պետք։ Ես գիտեմ, թե ինչպես է դա լինում, երբ արդյունք չի լինում՝ ճնշումը մեծանում է։ Բայց «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը հասկանում է, թե ինչ մակարդակի մարզիչի հետ գործ ունի, այնպես որ ես վստահ եմ, որ Վան Գալը հաջողության կհասնի։

Վան Գալը այն քիչ մարզիչներից է, ով կարող է բարելավել թիմի խաղը։ Նրա օրոք խաղացողները նոր մակարդակ են ձեռք բերում։ Իսկ «Մանչեսթեր Յունայթեդում» շատ են երիտասարդ ֆուտբոլիստները։

Վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանում «Մանչեսթեր  Յունայթեդը» դարձյալ կխաղա Չեմպիոների լիգայում։ Նման մակարդակի թիմի տեղը այս մրցաշարում է»,- Ռոբենի խոսքն է մեջբերում The Guardian-ը։

Վան Գալի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի ընթացիկ  առաջնությունում ունի 2 ոչ ոքի, 1 պարտություն, 1 հաղթանակ եւ մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով