12:17  ,  17 սեպտեմբերի, 2014

«Նյուքասլի» կիսապաշտպանը հիվանդ է քաղցկեղով (ֆոտո)

Անգլիական «Նյուքասլի» արգենտինացի կիսապաշտպան Խոնաս Գուտերեսը, ով վերջին հանդիպումն անցկացրել է ապրիլին, հայտարարել է, որ միզապարկի քաղցկեղի հետ կապված քիմիաթերապիայի կուրս է անցնում, հաղորդում է Mirror-ը։

Անգլիական ակումբում գիտեին 31-ամյա ֆուտբոլիստի առողջական խնդիրների մասին եւ լրագրողներին խնդրել էին չմիջամտել արգենտինացու կյանքին։ Խոնասի բացակայության մասին տարբեր վարկածներ էին առաջացել։ Ոմանք նրան մեղադրում էին կարգապահությունը խախտելու մեջ։

Խոնասը 22 հանդիպում է անցկացրել Արգենտինայի հավաքականի կազմում։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում