09:17  ,  17 սեպտեմբերի, 2014

Յուրգեն Կլոպ. Այսպիսի հանդիպումներին հետեւելն աշխարհի լավագույն աշխատանքն է

Հիանալի ֆուտբոլ ցուցադրինք։ Ուժեղ էինք, ավելի համարձակ եւ արագ, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը՝ մեկնաբանելով Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ տարած հաղթանակը ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին խաղում։

«Ամեն ինչ կարգին էր, քանի որ եթե «Արսենալին» մեկ մետր ազատ տարածություն տաս, ապա նրանք անպայման կպատժեն։ Վայելել եմ խաղն առաջինից մինչեւ վերջին րոպեն։ Գրեթե կատարյալ խաղ էր։ Այսպիսի հանդիպումներին հետեւելն աշխարհի լավագույն աշխատանքն է։ Փայլուն մեկնարկ է Չեմպիոնների լիգայում։ Արժանի էինք հաղթանակի այս խաղում»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում