13:35  ,  16 սեպտեմբերի, 2014

«Բարսելոնայի» հիմնական մարզադաշտն անվանվել է Վիլանովայի հիշատակին

Կատալոնական «Բարսելոնայի» տնօրենների խորհուրդը միաձայն որոշում է կայացրել ակումբի հիմնական մարզադաշտն անվանել նախկին գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի անունով, գրում է Mundo Depoortivo-ն։

Այսպիսով, այն ստացել է Campo de Entrenamiento Tito Vilanova անվանումը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վիլանովայի անունը կարող է ստանալ «Բարսելոնայի» երկրորդ թիմի ստադիոնը։

Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետը մահացել էր ապրիլին երկարատեւ քաղցկեղային հիվանդությունից հետո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում