21:15  ,  14 սեպտեմբերի, 2014

«Մեծ սաղավարտ». Լեւոն Արոնյանը մեկնարկեց ոչ ոքիով

ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանը ոչ ոքիով մեկնարկեց Իսպանիայի Բիլբաո քաղաքում ընթացող շախմատի «Մեծ սաղավարտի» 2014թ. խաղարկության եզրափակիչ փուլում:

Առաջին տուրում հայ գրոսմայստերը սեւերով խաղաղությամբ բաժանվեց իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսի հետ: Պարտիան ավարտվեց 46-րդ քայլում:

Տուրի մյուս պարտիայում հնդիկ Վիշվանաթան Անանդը սպիտակներով հաղթեց ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովին: Բիլբաոյում հաղթանակի համար շնորհվում է 3 միավոր, ոչ ոքիի համար՝ 1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում