17:10  ,  14 սեպտեմբերի, 2014

Տաշքենդ. Մեդալային գոտեմարտերի հեռարձակումը

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մեկնարկել են հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության վերջին օրվա մեդալային գոտեմարտերը:

Հայաստանը կունենա 2 ներկայացուցիչ: Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել 98 կգ քաշայինների եզրափակիչ, իսկ 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում ցավազրկումով կմրցի ադրբեջանցի Ռասուլ Չունաեւի հետ: Ալեքսանյանի մրցակիցը կլինի գերմանացի Օլիվեր Հասլերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում