12:38  ,  13 սեպտեմբերի, 2014

Աշխարհի առաջնություն. Միհրան Հարությունյանը պարտվեց (ֆոտոշարք)

66 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Միհրան Հարությունյանը պարտություն կրեց Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում։ Նա 4։6 հաշվով պարտվեց հունգարացի Թամաշ Լորինշին։ Եթե Լորինշը հասնի եզրափակիչ, Հարությունյանը կկարողանա պայքարել բրոնզե մեդալի համար։

Հիշեցնենք, որ 1/16 եզրափակիչում հայ ըմբիշը 8։0 հաշվով պարտության էր մատնել շվեդ Մատիաս Օվե Գենտերին, իսկ 1/8 եզրափակիչում 7։1 հաշվով առավելության հասել թուրք Ատական Յուքսելիի նկատմամբ։

Սեպտեմբերի 13-ին պայքարի մեջ մտած 130 կգ քաշային Վաչիկ Եղիազարյանը եւ 80 կգ քաշային Հրաչ Հովհաննիսյանը մեկնարկային գոտեմարտերում պարտություն էին կրել։

Շուշանիկ Հակոբյան՝ Տաշքենդից («Դեւինպորտ» ընկերության աջակցությամբ)



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English