01:11  ,  10 սեպտեմբերի, 2014

Աբրահամ Խաշմանյան. Շնորհակալ եմ հաղթանակի համար

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը շնորհակալություն է հայտնել իր թիմին, որը հաղթանակով ավարտեց Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնության ընտրական փուլը՝ Երեւանի «Հրազդան» ստադիոնում 2:1 հաշվով պարտության մատնելով բելառուսներին:

Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը 10-րդ խմբում վաստակեց 9 միավոր՝ Ղազախստանի հետ բաժանելով 3-4-րդ տեղերը: Չեխիայում կայանալիք Եվրո-2015-ի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին 14 թիմեր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում