16:52  ,  9 սեպտեմբերի, 2014

Ռոման Բերեզովսկի. Պարտական եմ Հայաստանի հավաքականին

Հիանալի է խաղալ նույնիսկ 40 տարեկանում։ Երիտասարդ թիմակիցների հետ քեզ նույնպես այդպիսին ես զգում, ասել է Մոսկվայի «Դինամոյի» եւ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին։

«Դարպասապահների ժամանակն ավելի երկար է։ Կան բազմաթիվ օրինակներ, երբ մարդիկ այդ տարիքում բարձրակարգ ֆուտբոլ են ցուցադրում։ Ոչ մի արտասովոր բան չկա։

Պարտական եմ Հայաստանի հավաքականին։ Բանն այն է, որ հենց հավաքականի շնորհիվ էին իմ մասին հիշում։ Այդ պատճառով կօգնեմ թիմին այնքան ժամանակ, որքան հարկավոր լինեմ։

Տեսնում եմ, թե ինչպես են Գաբուլովը եւ Շունինն ուրախանում մեր հաջողությունների համար։ Բոլորս աշխատում ենք ընդհանուր գործի համար։ «Դինամոն» երբեք դուրս չէր եկել եվրագավաթների եզրափակիչ փուլ։ Այդ պատճառով երջանիկ եմ, որ կարող եմ օգնել թիմին»,- 40-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sport Daily-ն։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագը մասնակցում էր Դանիայի հետ Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի առաջին հանդիպմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով