Ֆուտբոլի Հայաստանի եւ Դանիայի հավաքականների միջեւ 2016թ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրի հանդիպումը կսպասարկի ռումինական մրցավարական բրիգադը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ալեքսանդրու Տուդորը։ Նրա օգնականները կլինեն Աուրել Օնիցան եւ Օկտավիան Սովրեն: Չորրորդ պաշտոնյան է Ռադու Գինգուլեացը, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Կրիստիան Բալայը եւ Սեբաստիան Կոտլեսկուն:
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 7-ին Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում