02:39  ,  4 սեպտեմբերի, 2014

Սենթ Լուիս. Արոնյանը դարձյալ չհաղթեց, Կարուանայի բենեֆիսը շարունակվում է

ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանը եւ բուլղարացի Վեսելին Տոպալովը խաղաղությամբ բաժանվեցին ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող Sinquefield Cup շախմատային մրցաշարի 7-րդ տուրում: Պարտիան ավարտվեց 40-րդ քայլում: Հայ գրոսմայստերը խաղում էր սեւերով:

Իտալացի Ֆաբիանո Կարուանան սեւերով 39-րդ քայլում առավելության հասավ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի նկատմամբ՝ տանելով 7-րդ անընմդեջ հաղթանակը:

Լեւոն Արոնյանն ունի 2.5 միավոր եւ Վաշյե-Լագրավի հետ բաժանում է 4-5-րդ տեղերը: Կարուանան 100 տոկոսանոց ցուցանիշով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 3 միավոր գերազանցելով երկրորդ տեղում գտնվող աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին:

Սեպտեմբերի 4-ին կայանալիք 8-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատարը սպիտակներով կխաղա Վաշյե-Լագրավի հետ:

Sinquefield Cup, 7-րդ տուր

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 1:0

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)՝ 0:1

Մրցաշարային աղյուսակ 

1. Ֆաբիանո Կարուանա՝ 7

2. Մագնուս Կարլսեն՝ 4

3. Վեսելին Տոպալով՝ 3

4. Լեւոն Արոնյան՝ 2.5

5. Մաքսիմ Վաշյե-Լագրավ՝ 2.5

6. Հիկարու Նակամուրա՝ 2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English