ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող Sinquefield Cup շախմատային մրցաշարի 5-րդ տուրում կհանդիպեն ՖԻԴԵ-ի առաջին եւ երկրորդ համարները՝ Մագնուս Կարլսենը եւ Լեւոն Արոնյանը: Հայաստանի հավաքականի առաջատարն աշխարհի չեմպիոնի դեմ կխաղա սպիտակներով:
Հիշեցնենք, որ չորրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 100 տոկոսանոց ցուցանիշով միանձնյա գլխավորում է իտալացի Ֆաբիանո Կարուանան, ով նախորդ տուրում հաղթեց Արոնյանին:
Պարտիաները կսկսվեն Երեւանի ժամանակով 23։00-ին։
Sinquefield Cup, 5-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) – Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) – Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) – Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)
Մրցաշարային աղյուսակ
Ֆաբիանո Կարուանա՝ 4
Մաքսիմ Վաշյե-Լագրավ՝ 2
Լեւոն Արոնյան՝ 1.5
Մագնուս Կարլսեն՝ 1.5
Հիկարու Նակամուրա՝ 1.5
Վեսելին Տոպալով՝ 1.5
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում