Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրի առաջին խաղում «Արարատն» ընդունեց «Միկային» եւ առավելության հասավ 2:0 հաշվով:
Երեւանի «Հրազդան» ստադիոնում կայացած խաղի հաշիվն առաջին խաղակեսում բացեց «Արարատի» ամերիկացի նորեկ Բրայան դե լա Ֆուենտեն, իսկ հանդիպման վերջակետն ավելացված ժամանակում դրեց սերբ հարձակվող Ալեքսանդր Ռակիչը: 70-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ «Միկայի» ավագ Արմեն Պետրոսյանը:
Նախորդ 4 խաղերում միավոր չվաստակած «Արարատը» տարավ առաջին հաղթանակը:
Հիշեցնենք, որ 5-րդ տուրի «Բանանց» - «Փյունիկ» եւ «Շիրակ» - «Գանձասար» խաղերը հետաձգվել էին: Օգոստոսի 31-ին «Ալաշկերտը» կընդունի առաջատար «Ուլիսին»:
Հայաստանի առաջնություն, 5-րդ տուր
«Արարատ» - «Միկա»՝ 2:0
Բրայան դե լա Ֆուենտե, 31, Ալեքսանդր Ռակիչ, 90+3
Հեռացում՝ Արմեն Պետրոսյան, 71 («Միկա»)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում