17:59  ,  30 օգոստոսի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդը» Դի Մարիային գնելու համար ծախսել է ավելի, քան «Բարնլին»՝ 132 տարում

Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան օգոստոսի 30-ին նորամուտը նշեց «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում՝ մասնակցելով «Բարնլիի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի երրորդ տուրի խաղին:

BBC-ի համաձայն՝ արգենտինացու տրանսֆերի համար Անգլիայի 20-ակի չեմպիոնը ծախսել է 14.7 միլիոն ֆունտ ստերլինգով շատ գումար, քան «Բարնլին»՝ ակումբի 132-ամյա պատմության ընթացքում:

Հիշեցնենք, որ 26-ամյա Դի Մարիային գնելու համար մանչեսթերցիները 59.7 միլիոն ֆունտ էին վճարել Մադրիդի «Ռեալին»՝ իրականացնելով անգլիական ֆուտբոլի ամենաթանկ գործարքը: «Բարնլիի» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղն ավարտվել էր 0:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով