00:56  ,  30 օգոստոսի, 2014

Իսրայել - Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը չի կայանա

Ֆուտբոլի Իսրայելի եւ Գերմանիայի հավաքականների ընկերական հանդիպումը չի կայանա Մերձավոր Արեւելքում տիրող լարված իրավիճակի պատճառով: Այդ մասին հայտնել է Գերմանիայի ֆուտբոլային միությունը: Հանդիպումը նախատեսված էր 2015թ. մարտի 25-ին, սակայն իսրայելական կողմը խնդրել է հրաժարվել հանդիպման անցկացումից:

Ավելի վաղ, հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 9-ին նախատեսված Եվրոպայի առաջնության Իսրայել - Բելգիա ընտրական հանդիպումը կհետաձգվի մինչեւ 2015թ. մարտի 31-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում