Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության երկրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթում է «Աուգսբուրգին»: Յուրգեն Կլոպի թիմի կազմում աչքի են ընկել Մարկո Ռոյսն ու Սոկրատիսը: «Բորուսիայի» մեկնարկային կազմում է եւ ակտիվ խաղ է ցուցադրում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Ընդմիջում է:
Առաջին տուրից հետո երկու թիմերն էլ միավոր չունեն:
Գերմանիայի առաջնություն, երկրորդ տուր
«Աուգսբուրգ» - «Բորուսիա Դ.»՝ 0:2 (առաջին խաղակես)
Ռոյս, 12, Սոկրատիս, 15
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում