Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը եւ կիսապաշտպան Մարկոս Պիզելին ղազախական «Ակտոբեի» կազմում չմասնակցեցին Եվրոպայի լիգայի որակավորման վերջին՝ չորրորդ փուլի՝ լեհական «Լեգիայի» հետ պատասխան խաղին։
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ֆուտբոլիստների գործակալներն ասացին, որ Արզումանյանը եւ Պիզելին վնասվածք են ստացել մարզման ժամանակ: Վնասվածքները լուրջ չեն, եւ, ամենայն հավանականությամբ, նրանք կապաքինվեն մինչեւ հավաքականի առաջիկա խաղը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 3-ին ընկերական հանդիպում կանցկացնի Լատվիայի թիմի հետ։
Վերա Մարտիրոսյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում