20:52  ,  28 օգոստոսի, 2014

«Լոկոմոտիվի» խայտառակ պարտությունը Մոսկվայում

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի պատասխան խաղում ռուսական «Լոկոմոտիվը» Մոսկվայում ընդունեց Կիպրոսի «Ապոլոնին» եւ պարտվեց 1:4 հաշվով: Լիմասոլի թիմը դուրս եկավ խմբային փուլ: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1:

Եվրոպայի լիգա, որակավորման փլեյ-օֆֆ, պատասխան խաղ

«Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան) - «Ապոլոն» (Լիմասոլ, Կիպրոս)՝ 1:4 (առաջին խաղ՝ 1:1)

Ռոման Պավլյուչենկո, 85 – Յան Ռեզեկ, 20, Ֆոտիս Պապուլիս, 51, Տուրամ, 78, Ուգո Լոպես, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով