12:33  ,  27 օգոստոսի, 2014

Մոուրինյոն առաջարկում է թայմ-աութներ կիրառել ֆուտբոլում

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կողմ է ֆուտբոլում թայմ-աութներ կիրառելու գաղափարին:

«Ֆուտբոլում կանոնները շատ դանդաղ են փոխվում: Ինչքան երկար սպասեցինք գոլի գրանցման համակարգին: Հուսով եմ՝ ես դեռ կաշխատեմ ֆուտբոլում, երբ մարզիչներին թույլ կտան մեկական անգամ կանգնեցնել խաղը, որպեսզի հրահանգներ տան իրենց ֆուտբոլիստներին: Դա կլիներ շատ հետաքրքիր: ԱԱ-2014-ում Լուի վան Գալը փոփոխություններ կատարեց իր թիմի խաղում, երբ ֆուտբոլիստները ջուր էին խմում: Արդյունքում հոլանդացիները հաղթեցին այդ խաղում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում