22:19  ,  26 օգոստոսի, 2014

«Բորուսիան» 4 գոլ խփեց Մանհեյմում, Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումը

Գերմանական Բունդեսլիգայում անհաջող մեկնարկած Դորտմունդի «Բորուսիան» օգոստոսի 26-ին Մանհեյմում ընկերական խաղ անցկացրեց Գերմանիայի 5-րդ դիվիզիոնում հանդես եկող «Վալդհոֆի» հետ եւ հաղթեց 4:0 հաշվով:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում մասնակցեց առաջին խաղակեսին, իսկ 32-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն, ով խփեց մեկնարկային 45 րոպեների միակ գոլը: Ընդմիջումից հետո փոխարինման դուրս եկած գերմանացիներ Մարկո Ռոյսը եւ Պասկալ Շտենցելն ու թուրք Ուֆուկ Օզբեկը խոշոր հաշվով հաղթանակ պարգեւեցին «Բորուսիային»:

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության առաջին տուրում Յուրգեն Կլոպի թիմը 0:2 հաշվով պարտվել էր Լեւերկուզենի «Բայերին»:

Ընկերական խաղ, Մանհեյմ 

«Վալդհոֆ» - «Բորուսիա»՝ 0:4

Չիրո Իմոբիլե, 32, Պասկալ Շտենցել, 70, Մարկո Ռոյս, 84, Ուֆուկ Օզբեկ, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում