16:54  ,  26 օգոստոսի, 2014

Մասկերանոն երկարաձգեց պայմանագիրը «Բարսելոնայի» հետ (ֆոտո)

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Խավյեր Մասկերանոն երկարաձգել է պայմանագիրը կատալոնական «Բարսելոնայի» հետ, հաղորդում է Իսպանիայի փոխչեմպիոնի պաշտոնական կայքը։

Նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018 թվականի հունիսի 30-ը, սակայն այն կարող է երկարաձգվել եւս մեկ տարով։ Մասկերանոյի կլաուզուլան կկազմի 100 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ 30-ամյա արգենտինացին «Բարսելոնայում» հանդես է գալիս 2010 թվականից։


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում