20:57  ,  23 օգոստոսի, 2014

Հրանտ Մելքումյանը մոտենում է տիտղոսին

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվող շախմատային բաց մրցաշարի 7 տուրերից հետո վաստակել է 6,5 միավոր եւ միանձնյա առաջատարն է:

Գրոսմայաստեր Կարեն Գրիգորյանը Լեհաստանի Կատովիցե քաղաքում ընթացող աշխարհի 13-րդ ուսանողական առաջնության 7-րդ տուրից հետո հավաքել է 5 միավոր եւ 5 այլ գրոսմայստերների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանն ունի 4,5 միավոր, ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը` 4: Կանանց մրցաշարում հանդես եկող Մարիա Գեւորգյանը 4,5 միավորով 5-րդ տեղում է, հաղորդում է Armchess-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում