Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացվում է շախմատի աշխարհի 13-րդ ուսանողական առաջնությունը: Հայաստանը ներկայացնում են Կարեն Գրիգորյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Ս. Պետրոսյանը, Մարիա Գեւորգյանը:
5-րդ տուրից հետո Գրիգորյանը վաստակել է 4 միավոր եւ երեք այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը: Անդրիասյանը եւ Պետրոսյանն ունեն երեքական միավոր։ Մարիա Գեւորգյանն ունի 3 միավոր եւ գտնվում է 9-րդ տեղում։
Առաջնությունը կավարտվի օգոստոսի 24-ին, փոխանցում է Armchess.am-ը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում