09:28  ,  21 օգոստոսի, 2014

Օսկար Տաբարեսը կշարունակի գլխավորել Ուրուգվայի հավաքականը

Ֆուտբոլի Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսը կշարունակի աշխատել թիմի հետ։ 67-ամյա մասնագետը տվել է իր նախնական համաձայնությունը, հաղորդում է Goal.com-ը։

Տաբարեսն Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Վիլմար Վալդեսի հետ վարել է բանակցություններ, ինչի արդյունքում կողմերը համաձայնության են եկել։

Հիշեցնենք, որ Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում ուրուգվայցիները հասել են մինչեւ 1/8 եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում