13:57  ,  20 օգոստոսի, 2014

Խաբի Ալոնսո. Հեշտ է խաղալ Կրոսի պես պրոֆեսիոնալի հետ

Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն «Աթլետիկոյի» դեմ ֆուտբոլի Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղից հետո խոսել է Արքայական ակումբի գերմանացի նորեկ Տոնի Կրոսի մասին:

«Հեշտ է խաղալ Կրոսի պես պրոֆեսիոնալի հետ: Չնայած երիտասարդ տարիքին՝ նա բարձր մակարդակում խաղալու մեծ փորձ ունի: Կրոսը հիանալի ձեռքբերում էր «Ռեալի» համար»,- Ալոնսոյի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Աթլետիկո» խաղն ավարտվեց 1:1 հաշվով: Պատասխան հանդիպումը կանցկացվի օգոստոսի 23-ին «Աթլետիկոյի» խաղադաշտում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում