20:11  ,  19 օգոստոսի, 2014

Հոլանդացիները Կրոյֆի «մահվան» լուրը բացատրել են կայքի անսարքությամբ

Հոլանդական Volksrant թերթի կայքում օգոստոսի 19-ին հայտնվել է հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրոյֆի մահվան մասին տեղեկատվություն։ Այդ լուրն արագ տարածում է գտել ինտերնետում, սակայն նույնքան արագ հերքվել է։

Volksrant-ն այդ վրիպումը բացատրել է կայքի անսարքությամբ։ «Բարսելոնայի» եւ Հոլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը դեռ չի արձագանքել այդ լուրերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում