19:33  ,  19 օգոստոսի, 2014

Մեսին եւս միացավ «սառը ցնցուղ» ակցիային (վիդեո)

Կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին միացել է «սառը ցնցուղ» ակցիային, որը վերջին օրերին լայն տարածում է գտել ինտերնետում:

Հիշեցնենք, որ այս ակցիայի նպատակը սկլերոզի բարդ տեսակներից մեկի վրա ուշադրություն սեւեռելն է: Այս օրերին ակցիային միանում են մի շարք հայտնի ֆուտբոլիստներ, մարզիկներ ու մարդիկ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում