12:36  ,  19 օգոստոսի, 2014

Խամես Ռոդրիգեսը կարող էր դառնալ Արբելոայի հերթական «զոհը»

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Ալվարո Արբելոան Արքայական ակումբի մարզման ժամանակ կարող էր լուրջ վնասվածք հասցնել թիմի նորեկ, Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին, սակայն 23-ամյա ֆուտբոլիստը հասցրել է խուսափել բախումից։

Հիշեցնենք, որ 31-ամյա Արբելոան ավելի վաղ կոտրել էր իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասի ձեռքը, ինչպես նաեւ վնասվածք հասցրել ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում