09:53  ,  19 օգոստոսի, 2014

Բրանդաոն ներողություն է խնդրել Տիագո Մոտայից

«Բաստիայի» բրազիլացի հարձակվող Բրանդաոն ներողություն է խնդրել ՊՍԺ-ի իտալացի կիսապաշտպան Տիագո Մոտայից, ում քիթը կոտրել էր ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրի հանդիպումից հետո։

«Ցանկանում եմ ներողություն խնդրել Տիագո Մոտայից եւ իմ բոլոր թիմակիցներից այս արարքի համար։ Ցավում եմ վարքիս համար, սակայն խնդրում եմ ըմբռնումով մոտենալ դրան»,- 34-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է L’Equipe-ը։

Ավելի ուշ Բրանդաոն հեռացրել է ֆեյսբուքյան էջում կատարած գրառումը։ Հիշեցնենք, որ հարձակվողը կարող է որակազրկվել երկու տարով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում