20:52  ,  16 օգոստոսի, 2014

Իբրահիմովիչի վնասվածքը չխանգարեց ՊՍԺ-ին

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրում գործող չեմպիոն ՊՍԺ-ն տանը 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Բաստիայի» դարպասը: 

14-րդ րոպեին վնասվածք ստացավ ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով չկարողացավ շարունակել խաղը: Փարիզեցիները հաղթեցին բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրայի եւ ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի գոլերի շնորհիվ:

Ֆրանսիայի առաջնություն, երկրորդ տուր

ՊՍԺ - «Բաստիա»՝ 2:0

Լուկաս Մոուրա, 26, Էդինսոն Կավանի, 57

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում