23:22  ,  16 օգոստոսի, 2014

Բրանդաոն խաղից հետո կոտրել է Տիագո Մոտայի քիթը (ֆոտո)

ՊՍԺ-ի ու «Բաստիայի» միջեւ ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրի խաղից հետո տեղի է ունեցել տհաճ միջադեպ: «Բաստիայի» բրազիլացի հարձակվող Բրանդաոն հանդերձարանի մոտ հարձակվել է ՊՍԺ-ի կիսապաշտպան Տիագո Մոտայի վրա՝ հարվածելով նրա դեմքին: Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը ստացել է քթի կոտրվածք: Քաշքշուկին միջամտել են ստադիոնի անվտանգության աշխատակիցները:

Այդ տեղեկությունը հաստատել է նաեւ ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին.

«Բրանդաոն հարձակվեց Տիագո Մոտայի վրա եւ հարվածեց նրա դեմքին: Նա պետք է որակազրկվի ցմահ: Դա խայտառակություն է ամբողջ ֆրանսիական ֆուտբոլի համար»,- Ալ-Հելաիֆիի խոսքը մեջբերում է BeIN Sorts-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում