11:20  ,  18 օգոստոսի, 2014

Տիագո Մոտայի քիթը կոտրած Բրանդաոյին սպառնում է 2 տարվա որակազրկում

Ֆրանսիական «Բաստիան» մտածում է բրազիլացի հարձակվող Բրանդաոյի հետ պայմանագիրը խզելու մասին: Պատճառը բրազիլացու վարքն է ՊՍԺ-ի եւ Բաստիայի միջեւ ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրի խաղից հետո, երբ նա կոտրել էր Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Տիագո Մոտայի քիթը: Եթե «Լիգա-1»-ի ղեկավարությունը մեղավոր ճանաչի Բրանդաոյին, ապ նրան սպառնում է 2 տարվա որակազրկում, գրում է lequip-ը:

Բացի այդ, Բրանդաոյի վարքի վերաբերյալ հետաքննություն կսկսի ոստիկանությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում