15:27  ,  6 օգոստոսի, 2014

Վահագն Միլիտոսյանը տեղափոխվեց «Գրենոբլ»

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի թեկնածու Վահագն Միլիտոսյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ կարիերան շարունակելու է Ֆրանսիայի չորրորդ դիվիզիոնում հանդես եկող «Գրենոբլ» ակումբում։

21-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը «Լավալն» էր, որի հետ պայմանագիրն ավարտվել է ամռանը, ինչից հետո նա ստացել էր ազատ գործակալի կարգավիճակ։ Հարձակվողը մեկ տարվա պայմանագիր է կնքել «Գրենոբլի» հետ։

Հիշեցնենք, որ Միլիտոսյանը մասնակցել էր Հայաստանի հավաքականի՝ Շվեյցարիայում անցկացրած հավաքին։

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում