22:56  ,  2 օգոստոսի, 2014

«Ինտերն» ուժեղ էր «Ռոմայից»

ԱՄՆ-ում ընթացող International Champions Cup ընկերական մրցաշարի խմբային փուլի վերջին տուրում իտալական «Ինտերը» 2:0 հաշվով հաղթեց Հռոմի «Ռոմային»:

Միլանցիներից աչքի ընկան սերբ Նեմանյա Վիդիչը եւ ճապոնացի Յուտո Նագատոմոն:

Հիշեցնենք, որ A խմբի մյուս խաղում կհանդիպեն Մադրիդի «Ռեալն» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:

International Champions Cup, A խումբ, երրորդ տուր 

«Ինտեր» (Իտալիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 2:0

Նեմանիա Վիդիչ, 45+2, Յուտո Նագատոմո, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում