22:34  ,  2 օգոստոսի, 2014

«Ռեալը» պայմանավորվել է Ֆալկաոյի հետ

Կոլումբիայի հավաքականի եւ «Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն:

AS-ի համաձայն՝ Արքայական ակումբը 28-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանավորվել է անձնական պայմանագրի հարցում: «Ռեալին» միայն մնում է համոզվել, որ Ֆալկաոն լիովին ապաքինվել է ծնկի վնասվածքից:

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին կոլումբացի հարձակվողը 6 ամսվա դադարից հետո վերադարձել էր խաղադաշտ՝ փոխարինման դուրս գալով Իսպանական «Վալենսիայի» դեմ Emirates Cup ավանդական մրցաշարի խաղի 72-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում