21:10  ,  2 օգոստոսի, 2014

Պրեմյեր լիգա. «Զենիթը» չնկատեց նորեկին

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության առաջին տուրում Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» մրցակցի խաղադաշտում 4:0 հաշվով հաղթեց Պրեմյեր լիգայի նորեկ Տուլայի «Արսենալին»: Դուբլի հեղինակ դարձավ իտալացի պաշտպան Դոմենիկո Կրիշիտոն, իսկ բրազիլացի Հալկն ու վենեսուելացի Սալոմոն Ռոնդոնն աչքի ընկան մեկական անգամ:

Հայազգի հարձակվող Արթուր Մալոյանը «Արսենալի» մեկնարկային կազմում մասնակցեց ամբողջ խաղին:

Ռուսաստանի առաջնություն, առաջին տուր

«Արսենալ» - «Զենիթ»՝ 0:4

Դոմենիկո Կրիշիտո, 8, 69, Սալոմոն Ռոնդոն, 17, Հալկ, 35

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում