20:50  ,  2 օգոստոսի, 2014

6 ամիս անց Ֆալկաոն վերադարձավ խաղադաշտ (ֆոտո)

Կոլումբիայի հավաքականի եւ «Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն մոտ 6 ամսվա դադարից հետո վերադարձավ խաղադաշտ: 

Իսպանական «Վալենսիայի» դեմ Emirates Cup ավանդական մրցաշարի խաղի 72-րդ րոպեին 28-ամյա Ֆալկաոն ծնկի վիրահատությունից հետո առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ՝ փոխարինելով բուլղարացի հարձակվող Դիմիտար Բերբատովին: Նա վիրահատվել էր հունվարի 25-ին:

Հիշեցնենք, որ «Վալենսիա» - «Մոնակո» խաղն ավարտվել էր 2:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում