20:02  ,  2 օգոստոսի, 2014

Ռոբերտ Արզումանյանը՝ գոլի հեղինակ

Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 22-րդ տուրում «Ակտոբեն» տանը 2:0 հաշվով հաղթեց «Տարազին»: 

«Ակտոբեի» կազմում խաղի հաշիվը 39-րդ րոպեին անկյունայինի խաղարկման արդյունքում բացեց Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: Ղազախստանի չեմպիոնի մեկնարկային կազմում էր նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին:

«Ակտոբեն» 43 միավորով միանձնյա առաջատարն է: Մեկ խաղ պակաս անցկացրած «Կայրաթը» 39 միավորով երկրորդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով