18:47  ,  2 օգոստոսի, 2014

Հայաստանի 23-րդ առաջնության առաջին գոլը խփեց Վարդգես Սաթումյանը

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 2014/2015 թթ. առաջնության առաջին գոլը խփեց Երեւանի «Միկայի» կիսապաշտպան Վարդգես Սաթումյանը:

Հայաստանի 23-րդ առաջնության առաջին տուրի մեկնարկային խաղում «Միկան» Կապանում հյուրընկալվել է «Գանձասարին» եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է նվազագույն հաշվով: Վարդգես Սաթումյանն աչքի է ընկել 26-րդ րոպեին:

32-րդ րոպեին «Միկայի» հարձակվող Նարեկ Բեգլարյանը վրիպեց 11 մետրանոցից՝ չկարողանալով գրավել իր նախկին թիմի դարպասը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով