18:23  ,  2 օգոստոսի, 2014

Էդգար Մանուչարյանի գոլը չօգնեց «Ուրալին»

Եկատերինբուրգի «Ուրալը» պարտությամբ մեկնարկեց ֆուտբոլի Ռուսաստանի 2014/2015թթ. առաջնությունում: Պրեմյեր լիգայի առաջին տուրում «Ուրալը» Եկատերինբուրգում 2:3 հաշվով պարտվեց Սարանսկի «Մորդովիային»:

«Ուրալի» մեկնարկային կազմում խաղադաշտ էր դուրս եկել Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը, ով 6-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով բացեց խաղի հաշիվը: Սակայն մինչեւ ընդմիջում հյուրերը ոչ միայն խփեցին պատասխան գոլը, այլեւ առաջ անցան հաշվի մեջ: 37-րդ րոպեին ազդրի վնասվածքի պատճառով խաղադաշտը լքեց Էդգար Մանուչարյան, ում փոխարինեց 24-ամյա հարձակվող Արսեն Հովհաննիսյանը: Խաղի վերջնամասում թիմերը խփեցին մեկական գոլ, իսկ «Մորդովիան» տարավ կամային հաղթանակ:

Ռուսաստանի առաջնություն, առաջին տուր

«Ուրալ» - «Մորդովիա»՝ 2:3 

Էդգար Մանուչարյան, 6, Կոնստանտին Յարոշենկո, 86  - Միտչել Դոնալդ, 13, Օլեգ Վլասով, 45, Եվգենի Լուցենկո, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս