18:02  ,  2 օգոստոսի, 2014

Իբրահիմովիչի դուբլը ՊՍԺ-ին դարձրեց Ֆրանսիայի սուպերգավաթակիր

Փարիզյան ՊՍԺ-ն չորրորդ անգամ դարձավ ֆուտբոլի Ֆրանսիայի սուպերգավաթակիր: Սուպերգավաթի խաղում Ֆրանսիայի չեմպիոնը 2:0 հաշվով առավելության հասավ երկրի գավաթակիր «Գենգամի» նկատմամբ:

Պեկինում կայացած խաղում փարիզեցիներից առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: 2:0 հաշվի ժամանակ «Գենգամի» հարձակվող Մուստաֆա Յատարբեն 32-րդ րոպեին վրիպեց 11 մետրանոց հարվածից:

ՊՍԺ-ն Ֆրանսիայի սուպերգավաթակիր դարձել էր նաեւ 1995-ին, 1998-ին եւ 2013-ին:

Ֆրանսիայի Սուպերգավաթ

ՊՍԺ – «Գենգամ»՝ 2:0

Զլատան Իբրահիմովիչ, 9, 20 (11մ.)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում