17:44  ,  2 օգոստոսի, 2014

Օլիմպիադա-2014. Լեւոն Արոնյանը հանգստանում է առաջին տուրում

Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ընթացող 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի առաջին տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը Ճապոնիայի դեմ խաղում է առանց ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանի:

Հայաստանի թիմի առաջին խաղատախտակի վրա սպիտակներով խաղում է Գաբրիել Սարգսյանը, երկրորդ խաղատախտակի վրա Սերգեյ Մովսեսյանն է սեւ խաղաքարերով, Վլադիմիր Հակոբյանը խաղում է սպիտակներով, իսկ չորրորդ խաղատախտակի վրա Հայաստանի նորընծա չեմպիոն Տիգրան Քոթանջյանն է, ով հանդես է գալիս սեւերով: Բոլոր պարտիաները դեռ ընթանում են:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս